Շաբաթվա թոփ 3 տերմինները
Գուդվիլ - Գուդվիլը ոչ նյութական ակտիվ է, որը կազմում է մեկ այլ ընկերության գնման ավելցուկային գինը: Երբ ընկերությունը գնում է մեկ այլ ընկերություն իր ակտիվների արժեքից ավելի բարձր գնով, ինչը բավականին տարածված է, տարբերությունը գրանցվում է որպես «գուդվիլ» անվանումով ակտիվ: Սա, ոչ միայն բրեդնի արժեքի ընդհանուր արժեքն է, այլ շատ կոնկրետ հաշվապահական տերմին:
Գրոտեսկ - sans serif-ի գերմանական անվանումը, ի տարբերություն «Antigua»-ի, որը նշանակում է serif (փոքր տող կամ գիծ, որը կցվում է տառի որևէ ավելի մեծ գծի վերջում որոշակի տառատեսակի կամ տառատեսակների ընտանիքում (ինչպես օրինակ T տառի վերին գծի ձախ և աջ կողմերից դեպի ներքև ավելացվող գծիկը)։
Զուտ շահույթը գործառնական եկամուտն է՝ հանած ընթացիկ ծախսերը, հարկերը և տոկոսային ծախսերը: Այս տերմինը նույնն է, ինչ զուտ եկամուտը: Զուտ շահույթն այն գումարն է, որը բիզնեսը վաստակում է տվյալ ժամանակահատվածում բոլոր գործառնական, տոկոսային և հարկային ծախսերը հանելուց հետո: