Իրավական
Արդարացում- երդվյալ ատենակալների դատավճիռը, ըստ որի քրեական ամբաստանյալը մեղավոր չէ, կամ դատավորի եզրակացությունը, որ ապացույցները բավարար չեն մեղադրանքը հաստատելու համար:
Բողոքարկում - Մեկ կամ մի քանի լսումներում պարտված կողմի դատավարությունից հետո արված պահանջ, որպեսզի վերաքննիչ դատարանը վերանայի կայացված որոշումը: Նման պահանջ ներկայացնելը նշանակում է «բողոքարկել»։
Դատավոր- Կառավարության կողմից նշանակված, անաչառ անձ, ով հաշվի է առնում պաշտոնական իրավական վարույթի ընթացքում ներկայացված փաստարկները և որոշում է հաjցի արդյունքը:
Պատասխան - Քաղաքացիական գործով պատասխանողի կողմից դատարան ներկայացված հայցադիմումը՝ մինչ դատաքննությունը, հայցվորի պահանջները պատասխանելու կամ հերքելու համար:
Փաստաբանն, այն անձն է, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր՝ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար։