Մարքեթինգ

Ավելի քան 150 մարքեթինգային տերմիններ, որոնց բացատրությունները մատուցված են համաշխարհային ու հանրահայտ կայքերի և ընկերությունների կողմից։
A/B տեստավորում
Թվային մարքեթինգ
Գովազդ

A/B թեստավորում - մարքեթինգային հետազոտության կամ վերլուծության մեթոդ, որտեղ թեստավորվող փոփոխականները փորձարկվում են տարբեր սցենարներով, տարբեր այլընտրանքային ռազմավարություններով՝ տարբերակներից վերջնական ամենաարդյունավետը հասկանալու համար:

Above the Fold
Գովազդ
Թվային մարքեթինգ

Above the Fold - Տպագիր մամուլի՝ ամսագրի, թերթի կամ այլ որևէ նյութի վերին հատվածը, կեսը, որը տեսանելի է անմիջապես, առանց ծալելու կամ վեբ էջի այն հատվածը, որը տեսանելի է անմիջապես կայքէջը բացելիս:

Ad Copy
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad copy - Հիմնականում ցանկացած տպագիր կամ թվային տեքստ, որն օգտագործվում է գովազդում։ 

Ad Impressions
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad Impressions - գովազդի ցուցադրությունների հանրագումարը։ Այսպես կարելի է չափել ցուցադրված գովազդը քանի անգամ է դիտվել, սակայն կարևոր է այն չշփոթել reach-ի հետ:

Ad Server
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad Server - գովազդի սերվերը, որտեղ պահվում են գովազդային նյութերն ու մատակարարվում, ցուցադրվում կայքի այցելուներին։ 

Ad space
Գովազդ
Թվային մարքեթինգ

Գովազդային տարածք - կայքէջում առանձնացված հասանելի տարածք, որտեղ հնարավոր է ցուցադրել գովազդներ։

Ad Words
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad Words - այն բառացի թարգմանություն չունի, քանի որ ոչ թե ուղղակիորեն նշանակում է գովազդային բառեր, այլ նկատի է առնվում գովազդային համակարգը։

AdSense
Գովազդ
Թվային մարքեթինգ

AdSense – Google ընկերության կողմից մատուցվող կոնտեքստային գովազդների հարթակ։ 

Advertising - թվային գովազդ
Թվային մարքեթինգ
Գովազդ

Advertising - գովազդ՝ վճարովի առևտրային հաղորդագրություն, որն ուղղված է խթանելու որևէ առաջարկ, ծրագիր, պրոդուկտ միջոցառում և այլն։ 

Advertising Plan
Թվային մարքեթինգ
Գովազդ

Advertising Plan - Գովազդային պլան, որը հստակ ցուցադրում է, ուրվագծում, թե ինչ նպատակների է ուղղված գովազդային արշավը, ինչպես հասնել այդ նպատակներին և ինչպես որոշել, թե վերջնարդյունքում արդյո՞ք արշավը հաջողել է, թե ոչ: 

Advertorial
Գովազդ
Թվային մարքեթինգ
PR

Advertorial - Գովազդային նյութ - գովազդ, որը նման է լրատվական կամ խմբագրական հոդվածի, հանդիպում է և տպագիր, և թվային հաղորդակցության մեջ։ Նմանատիպ հոդվածները հիմնականում խթանում են որևէ ծրագիր, պրոդուկտ, ծառայություն կամ նույնիսկ  որևէ անձի տեսակետ:

Backlink
SEO
Գովազդ
Թվային մարքեթինգ

Backlink – տերմին, որի հայերեն համարժեքը գտնել, թերևս, անհնար է։ Բեքլինքերը այն հղումներն են, որոնք տեղադրված են այլ կայքերում և ուղղորդում են դեպի մեր կայք։ Այն կիրառական է SEO տերմինոլոգիայում, որտեղ բեքլինքերը դիտարկվում են որպես կարևորագույն բաղադրիչներ։

Banner ad
Թվային մարքեթինգ
Գովազդ

Banner ad - Բաններային գովազդ։ Թվային մարքեթինգում այն գրաֆիկական պատկերով գովազդի տեսակ է, որը կարող է հանդիպել ամենուր՝ կայքերում, սոց․ հարթակներում, հավելվածներում։ 

Black hat SEO
Թվային մարքեթինգ
SEO

Black hat SEO – SEO-ում կիրառվող հատուկ մարտավարություն, որն ուղղված է օրգանիկ որոնումներից տրաֆիկի քանակի աճին, սակայն խախտում է որոնողական համակարգերի կողմից կազմված ուղեցույցներն ու կանոնները։

Bounce rate
Website
Թվային մարքեթինգ

Bounce Rate - կայքի վերլուծության մեջ հանդիպող տերմին, որը ցույց է տալիս կայքի այցելուների այն տոկոսը, որոնք տվյալ կայքում գտնվելու ընթացքում թողնում և հեռանում են այլ կայքեր՝ առանց որևէ հստակ գործողություններ տվյալ կայքում կատարելու։

BTL մարքեթինգ
Թիրախավորում
Գովազդ
Թվային մարքեթինգ

BTL - below the line՝ մարքեթինգային տերմին, որը կիրառվում է սպեցիֆիկ մարքեթինգային գործողությունների իրականացման դեպքում՝ հիմնականում արտաքին մարքեթինգային հնարքների միջոցով (ինչպես օրինակ սպեցիֆիկ միջոցառում փողոցում, տպագիր նյութերի տրամադրում հատուկ սեգմենտի մարդկանց, և այլն)։

CAC - հաճախորդի ներգրավման ծախս
Գովազդ
Թվային մարքեթինգ

Հաճախորդների ներգրավման ծախս (CAC) - նոր հաճախորդի ձեռքբերման հետ կապված ծախսերի հանրագումարը:

Conversion rate
Թվային մարքեթինգ
Website

Conversion rate - թվային մարքեթինգում այն կոնվերսիայի ցուցանիշն է, որով չափվում է կայքի այցելուների՝ մեր կողմից կանխամտածված և ցանկալի գործողությունը։ Դա կարող է լինել օնլայն գնումը, բաժանորդագրությունը, ֆորմաների լրացումը, և այլն։

CPC - մեկ սեղման դիմաց ծախս
Թվային մարքեթինգ
Գովազդ

CPC - cost per click-ը գովազդային վճարման մոդելներից մեկն է, որն օգտագործվում է թվային գովազդի յուրաքանչյուր սեղմման համար գովազդատուներից գումար գանձելու համար:

CTR
Գովազդ
Թվային մարքեթինգ

CTR - հապավում Click Through Rate տերմինի։ Հայերեն բառացի թարգմանության անհրաժեշտություն առկա չէ, այն ցույց է տալիս տվյալ գովազդի ցուցադրությունների և click-երի՝ սեղմումների հարաբերակցությունը։ 

Data Studio
Թվային մարքեթինգ
Website

Data Studio – Google ընկերության կողմից տրամադրվող անվճար գործիք, որով օգտագործողները կարող են ստեղծել ձեռագործ հաշվետվություններ՝ օգտվելով Google-ի կողմից տրամադրվող տարբեր աղբյուրներից ստանցող ինֆորմացիայից՝ data-ից։ Այժմ այն վերանվանվել է Looker Studio․

Direct Traffic
Թվային մարքեթինգ
Website

Direct traffic- կայքի ամենաարժեքավոր տրաֆիկի աղբյուրներից մեկը: Դեպի կայք այցելությունները, որոնք չունեն որևէ ուղղորդող տեղեկատվություն կամ այն ​​պատճառով, որ այցելուն մուտքագրել է կայքի հասցեն ուղղակիորեն բրաուզերում, կամ էջանշել է (bookmark) կայքի հղումը կամ օգտագործել է մեկ այլ մեթոդ, որը չի փոխանցել ուղղորդող աղբյուրի տեղեկատվությունը վերլուծական գործիքներին: 

eCPM
Թվային մարքեթինգ
Գովազդ

eCPM – effective cost per thousand impressions, եթե բառացի, ապա դա նույնն է, ինչ CPM-ը, սակայն ոչ թե գովազդատուների, այլ կայքերի/հավելվածների սեփականատերերի համար։ eCPM-ը Publisher-ների (կայքի կամ հավելվածի սեփականատիրոջ) ստացած եկամուտն է իրենց հավելվածում/կայքում ցուցադրվող յուրաքանչյուր 1000 գովազդի ցւոցադրության դիմաց:

Freemium
SaaS
Թվային մարքեթինգ

Freemium - հատուկ տեխնիկա, որով բիզնեսն առաջարկում է իր հիմնական ծառայությունն անվճար, որը հաճախորդին հնարավորություն է տալիս օգտագործել ամբողջական տարբերակը պրեմիում արժեքով:

Landing Page
Գովազդ
Թվային մարքեթինգ

Landing Page - Հատուկ պատրաստված կայքէջ, որտեղ ուղղորդվում են թվային գովազդների հղումները։

PDF
Թվային մարքեթինգ

PDF - Portable Document Format (հայերեն բառացի՝ Դյուրակիր փաստաթղթի ձևաչափ) - ֆայլի ձևաչափ, որը մշակվել է Adobe-ի կողմից 1992 թվականին փաստաթղթերը, տեքստը և պատկերները ներկայացնելու համար՝ անկախ կիրառական ծրագրերից, սարքավորումներից և օպերացիոն համակարգերից:

Reach
Թվային մարքեթինգ
Գովազդ

Reach - հայերեն համարժեք տերմինը դեռևս առկա չէ, առավել տարածված է դրա ռուսերեն կիրառությունը՝ охват. Reach-ը թվային գովազդի և թվային մարքեթինգի վերլուծության մեջ չկրկնվող ցուցադրություններն են, գովազդները, որոնք տվյալ ժամանակահատվածի ընթացքում ցուցադրվել են ունիկալ օգտատերերին: Reach-ը, այլ կերպ ասած, եզակի օգտատերերի թիվն է, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են տվյալ գովազդը:

Storyboard
Թվային մարքեթինգ
Գովազդ

Storyboard - գրաֆիկական պատումների շարք, որոնք ներկայացնում են հեռուստատեսային (վիդեո) գովազդի համար առաջարկվող սցենարները և կադրերը: Նախքան արտադրական զգալի ծախսերի կատարումը, storyboard-ը մանրամասն ներկայացնում է կոմերցիոն կոնցեպտը:

URL
SEO
Թվային մարքեթինգ
Website

URL – hապավում է՝ “Universal Resource Locator”․ Այն ցույց է տալիս կայքէջի ունիկալ հասցեն։

URL վարկանիշ
SEO
Թվային մարքեթինգ

UR – «URL Rating»-ի հապավումը: Այն հղումների չափման ցուցիչ է, որը ստեղծվել է Ahrefs մարքեթինգային հարթակի կողմից՝ սահմանելու անհատական ​​URL-ի հեղինակությունը: Նմանատիպ այլ ցուցիչ է PA - Page Authority-ն, որը ստեղծվել է Moz-ի՝ մեկ այլ մարքեթինգային հարթակի կողմից:

Webcasting
Թվային մարքեթինգ
Գովազդ

Webcasting - Վեբ հեռարձակում - աուդիո և/կամ վիդեո online ցուցադրման գործընթաց: Այս հեռարձակումները կարող են ցուցադրվել ինչպես ուղիղ եթերում (ընթացիկ միջոցառման ժամանակ), այնպես էլ ըստ պահանջի: Օգտատերերը կարող են դրանք դիտել ուղիղ եթերում կամ ներբեռնել (այն կարող է ամբողջությամբ տրամադրվել նախքան լայվ ցուցադրվելը):

Մարքեթինգային արշավ
Բրենդ
Թվային մարքեթինգ

Մարքեթինգային արշավ - մարքեթինգային գործողությունների հատուկ մշակված շարք, հաղորդակցություն, որով նախապես մշակված հաղորդագրությունները հասցվում են թիրախային լսարանին։ Նախապես իրականացվում է մարքեթինգային պլանի կազմում, հետազոտություններ և պլանավորում՝ կազմելու համար արշավի նպատակները, ինչպես հասնել այդ նպատակներին, չափել, վերագնահատել դրանց հաջողումը։