Օգտագործման պայմաններ
Terms.am օնլայն հարթակի օգտագործման պայմաններ
Terms.am օնլայն հարթակը ստեղծվել է տարբեր մասնագետների համատեղ ջանքերով՝ ուսանողների, թրեյնինգներ անցնող, նոր մասնագիտություն ուսումնասիրող և առօրյայում տարբեր պատճառներով անծանոթ տերմինների հետ առնչվող անձանց համար։ Հարթակը չի հանդիսանում պաշտոնական մարմին կամ պաշտոնական մարմնի ներկայացուցչություն, չի երաշխավորում կամայական տերմինների կիրառության և հարթակում առկա բացատրությունների ճշգրիտ համընկնում և/կամ որևէ պաշտոնական մարմնին ներկայացման երաշխավորված աղբյուր։
Կայքում ներկայացված են այնպիսի տերմիններ տարբեր մասնագիտություններից և ոլորտներից, որոնց ուսումնասիրման ընթացքում հաճախակի օգտագործվող հասկացությունները կարող են դժվարեցնել ուսումնասիրող անձի աշխատանքը։ Այս խնդիրը լուծելու համար terms.am հարթակը հնարավորություն է տալիս պարզ և արագ նավիգացիայի արդյունքում գտնել համապատասխան տերմինը, տեսնել բացատրությունն ու շարունակել ընթացիկ աշխատանքը։ Հարթակում ներառված տերմինների անգլերեն տարբերակները վերցված են հանրաճանաչ աղբյուրներից, որոնք ներկայացված են կայքի Ռեսուրսներ բաժնում։ Դա հնարավորություն է տալիս կայքի այցելուներին անհրաժեշտության դեպքում ավելի խորը ուսումնասիրել տվյալ տերմինը կամ ոլորտը։ Կայքի հայերեն տարբերակում տերմինները թարգմանված են կամավորական սկզբունքով՝ ներկայացված յուրաքանչյուր ոլորտի մասնագետի կողմից՝ առավելապես մատչելի ձևով դրանք ներկայացնելու համար։ Կայքն օգտագործելիս կարևոր է իմանալ, որ տերմինների հայերեն տարբերակները չեն ներկայացնում անգլերեն տարբերակի ուղիղ թարգմանությունները, այլ դրանց ադապտացված տարբերակն են հայերեն լեզվով՝ առավելապես որպես բացատրություն, այլ ոչ՝ թարգմանություն։
Տերմինների բացատրության հետ անհամաձայնության, սխալներ գտնելու կամ նոր տերմինի՝ կայքում թարմացման առաջարկների դեպքում խնդրում ենք այցելել կայքի Կապ մեզ հետ էջ և լրացնել ներկայացված հայտը։ Terms.am թիմը կդիտարկի հայտը և կավելացնի կայքում առաջարկվող նոր տերմինը կամ փոփոխությունը։ Տերմինների բացատրությունների հայերեն տարբերակները մշակված չեն հայերեն լեզվի մասնագետների կողմից, դրանք աշխատանքի, ուսումնական հաստատության կամ այլ կարևոր հարթակում օգտագործելու դեպքում ձևակերպումների ուղղագրական, շարադասական կամ իմաստային փոփոխությունների իրականացումը օգտագործողի հայեցողությամբ է։
Terms.am հարթակը չի օգտագործում cookie-ներ, չի պահպանում անձնական տվյալներ այցելուների մասին և դրանք որևէ այլ նպատակով օգտագործման նպատակ չունի։ Կայքում լրացված հայտերի դեպքում դրանք հարթակում կիրառելի են միայն հայտատուին պատասխանելու և մարքեթինգային հաղորդակցության նպատակով։
Terms.am հարթակում առկա է գովազդների տեղադրման հնարավորություն։ Ցուցադրվող գովազդները կայքում ներկայացված են երկու տարբերակով, որոնցից կայքի կողմից վերահսկելի է միայն գլխավոր էջում առկա վերնամասում տեղադրված բաններային գովազդը։ Այլ էջերում կամ հատվածներում տեղադրված գովազդները ցուցադրվում են երրորդ անձ հարթակի միջոցով, որի արդյունքում հնարավոր է ցուցադրվեն տարբեր թեմաներով գովազդներ։ Հարթակի կանխավ ներողություն է հայցում իր այցելուներից՝ ոչ համապատասխան բովանդակությամբ գովազդների ցուցադրության դեպքում։