Տիպոգրաֆիկա

Գեղեցիկ, գրավիչ ու կրեատիվ․ արվեստային այս ճյուղը պարունակում է բավականաչափ մասնագիտական գիտելիք, որոնցից առանձնացված ավելի քան 120 տիպոգրաֆիկայի տերմին կարող եք գտնել կայքում։
Apex
Գրաֆիկ դիզայն

Apex - տառի վերևի կետը, որտեղ երկու գծերը հատվում, հանդիպում են, ինչպես օրինակ լատինատառ՝ մեծատառ «A»:

Arc
Գրաֆիկ դիզայն

Arc - տառի ցանկացած կոր եզրագիծ:

Gadzook
Գրաֆիկ դիզայն

Gadzook -Զարդանախշ, որը կապում է տառերը կցակապով, կցագրով, սակայն սկզբնապես ոչ մի տառի մաս չի կազմում:

Kerning
Գրաֆիկ դիզայն

Kerning - Տառատեսակի ներկառուցված տարածություն՝ նախատեսված ցանկացած տառերի համակցության մեջ հավասար տեքստուրա ստեղծելու համար: Որոշ համակցություններ, ինչպիսիք են LT-ը, VA-ն կամ To-ն հակված են բաց և ազատ տեսք ունենալ՝ ի սկզբանե ներկառուցված փոքր տարածությամբ: Kerning-ը հանդիսանում է հավելյալ ճշգրտում այդ խնդրահարույց համակցությունների համար, որոնք շտկում են ավելորդ կամ անբավարար տարածությունը:

Serif
Գրաֆիկ դիզայն

Serif - Կարճ կամ ավարտական գիծ, որը հատվում է կամ դուրս է գալիս տառի հիմնական գծերից կամ նիշերից: Սերիֆներն ունեն բազմաթիվ ձևեր: Առանց սերիֆերի տառատեսակները կոչվում են «sans serifs.

Stroke
Գրաֆիկ դիզայն

Stroke - նիշի ցանկացած առանձին գծային տարր, շտրիխ

Գլիֆ
Գրաֆիկ դիզայն

Գլիֆ - Տառատեսակի յուրաքանչյուր նշան (օրինակ՝ G, $, ? և 7), որը ներկայացված է հավելյալ նիշով՝ գլիֆով: Մեկ տառատեսակը կարող է պարունակել մեկից ավելի գլիֆ:

Գրոտեսկ
Գրաֆիկ դիզայն

Գրոտեսկ - sans serif-ի գերմանական անվանումը, ի տարբերություն «Antigua»-ի, որը նշանակում է serif (փոքր տող կամ գիծ, որը կցվում է տառի որևէ ավելի մեծ գծի վերջում որոշակի տառատեսակի կամ տառատեսակների ընտանիքում (ինչպես օրինակ T տառի վերին գծի ձախ և աջ կողմերից դեպի ներքև ավելացվող գծիկը)։

Դիակրիտիկա
Գրաֆիկ դիզայն

Diacritics -Դիկրիտիկան (դիակրիտիկա) տառին ավելացված օժանդակ նշան է: Շեշտը դիկրիտիկայի տեսակներից մեկն է: Լատինական այբուբենում դրանց գործառույթը այն տառերի ձայնային արժեքը փոխել է, որոնց վրա դրանք ավելացվում են։ Այլ այբբենական համակարգերում, ինչպիսիք են արաբերենը կամ եբրայերենը, դրանք կարող են նշել հնչյուններ (ձայնավորներ և հնչերանգներ), որոնք չեն փոխանցվում հիմնական այբուբենով:

Թվային
Գրաֆիկ դիզայն

Թվային, նումերալ - նիշ, որը ներկայացնում է թիվ: Արաբական թվերը 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 թվերն են: Դրանք արաբական են անվանվել մերձավոր-արևելյան մշակույթներում իրենց պատմական ծագման պատճառով, թեև դրանք տարբերվում են այժմ այնտե օգտագործվող թվերի շարքից: Համակարգչային կոդավորման համակարգերում դրանք հաճախ հայտնի են որպես թվանշաններ (digits):

Հիմնական չափ
Գրաֆիկ դիզայն

Հիմնական չափ - Master size - Ավանդաբար, այն տառատեսակի չափը, որից ստեղծվում են տառատեսակի մնացած չափերը (ֆոնտի չափերը): Ավելի լավ ընթեռնելիության և գեղագիտության համար, այնուամենայնիվ, թվային և ֆոտոտիպերի մի քանի արտադրողներ ստեղծում են մի շարք տարբեր Master-ներ, որոնցից յուրաքանչյուրը առաջարկվում է տարբեր չափերի ստեղծման համար:

Միջին գիծ
Գրաֆիկ դիզայն

Միջին գիծ - երևակայական գիծ, ​​որն անցնում է փոքրատառերի միջնամասի վերևում՝ անտեսելով բարձր հատվածները: Հիմքի և միջին գծի միջև հեռավորությունը x-բարձրությունն է:

Պիքսել
Գրաֆիկ դիզայն

Pixel - Պիքսել - Ի սկզբանե այս տերմինը ստեղծվել է որպես «picture element» ձևակերպման՝ (պատկերների տարրեր՝ pics el.) կարճ տարբերակ: Պիքսելը մեկ ուղղանկյուն կետ է ավելի մեծ գրաֆիկական պատկերում, որը կազմված է բազմաթիվ նմանատիպ ուղղանկյուն կետերից: Համակարգչային մոնիտորներին ցուցադրվող պատկերներում էկրանը բաժանված է միլիոնավոր պիքսելների՝ դասավորված տողերով և սյունակներով: Պիքսելներն այնքան մոտ են իրար, որ հեռվից թվում է, թե միացված են՝ այդպիսով կազմելով ամբողջական պատկերը:

Տառատեսակ
Գրաֆիկ դիզայն

Տառատեսակ - այբբենական նշանների խմբի հատուկ դիզայն, ներկայացման ձև: Տառատեսակը կարող է ներառել տառեր, թվեր, կետադրական նշաններ, տարբեր սիմվոլներ և ավելին, հաճախ մի քանի լեզուներ: