Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Access point – սարք, որը թույլ է տալիս անլար համակարգիչներին և այլ սարքերին հաղորդակցվել լարային ցանցի հետ:
Alias - կարճ, հեշտ հիշվող անուն, որը ստեղծվում է ավելի երկար, ավելի բարդ անվան փոխարեն օգտագործելու համար։ Սովորաբար օգտագործվում է էլեկտրոնային հասցեի հավելվածներում: Նաև կոչվում է nickname` մականուն:
API - Application programming interface՝ ծրագրավորման ինտերֆեյս: API-ն արձանագրությունների և հրահանգների շարք է, որոնք գրված են ծրագրավորման լեզուներով (Java, Python, C++, և այլն.), որոնք որոշում են, թե ինչպես են երկու ծրագրային բաղադրիչները հաղորդակցվելու միմյանց հետ:
Bandwidth - Թողունակություն - տվյալների քանակի չափում, որը կարող է փոխանցվել ցանցի միջոցով ցանկացած պահի: Որքան մեծ է ցանցի թողունակությունը, այնքան մեծ է փոխանցվող տվյալների ծավալը:
BinHex - ֆայլի ֆորմատ Macintosh համակարգիչների համար: Այն հնարավորություն է տալիս բինար ֆայլը փոխանցել ինտերնետի միջոցով որպես ASCII ֆայլ: Օգտագործելով Stuffit-ի նման որևէ ծրագիր՝ ֆայլը կարող է կոդավորվել և վերանվանվել «.hqx»: Ֆայլը վերծանելու համար ստացողը պետք է օգտագործի նմանատիպ ծրագիր:
Bookmark - գործառույթ, որը հասանելի է տարբեր ծրագրերում, ինչպիսիք են browser-ները՝ Google Chrome, Internet Explorer-ը, Firefox-ը և Acrobat Reader-ը։ Bookmark-ը shortcut է՝ կարճ անցման հնարավորություն, որի միջոցով կարող եք օգտագործել որոշակի վեբ էջ (IE և Firefox) կամ փաստաթղթի մեջ նշված վայր (PDF) հասնելու համար:
BI-ը՝ բիզնես ինտելեկտը կամ Business Intelligence-ը վերաբերում է տեխնոլոգիաներին, ծրագրային ապահովումներին և ռազմավարություններին, որոնք ընկերությունները օգտագործում են տվյալներ հավաքելու, վերլուծելու և ներկայացնելու համար: Տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը Բիզնես Ինտելեկտի հիմնական գաղափարն է:
Բիզնես ինտելեկտի նպատակն է ապահովել բոլոր կարևոր բիզնես տվյալների ամբողջական տեսքը, վիզուալիզացիան բոլորը մեկտեղ հեշտ գտնելու և հասկանալի ներկայացնելու համար:
BI-ը՝ բիզնես ինտելեկտը կամ Business Intelligence-ը վերաբերում է տեխնոլոգիաներին, ծրագրային ապահովումներին և ռազմավարություններին, որոնք ընկերությունները օգտագործում են տվյալներ հավաքելու, վերլուծելու և ներկայացնելու համար: Տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը Բիզնես Ինտելեկտի հիմնական գաղափարն է:
Բիզնես ինտելեկտի նպատակն է ապահովել բոլոր կարևոր բիզնես տվյալների ամբողջական տեսքը, վիզուալիզացիան բոլորը մեկտեղ հեշտ գտնելու և հասկանալի ներկայացնելու համար:
Cache - Քեշերը - կոշտ սկավառակի վրա պահված ֆայլերի շարք են, որոնք օգնում են ձեր զննարկչին՝ բրաուզերին ավելի արագ ցուցադրել արդեն այցելած էջերը: Այն ցուցադրում է ձեր կոշտ սկավառակի ֆայլերը համացանցից տեղեկությունը գտնելու փոխարեն:
Captcha - արձագանքման թեստ՝ բարդեցված տեքստային պատկերի տեսքով, որն օգտատերը պետք է մուտքագրի, որպեսզի համակարգը որոշի՝ օգտատերը մարդ է, թե ավտոմատացված բոտ:
Cloud computing-ը համակարգչային և տեխնոլոգիական ռեսուրսների մատակարարումն է համացանցի միջոցով: Այս վեբ ռեսուրսների օրինակներից են տվյալների պահեստավորումը, սերվերները և ծրագրավորման շատ գործիքներ:
CMS - կոնտենտի կառավարման համակարգը գործընթացների համախումբ է, որն օգտագործվում է համակարգված միջավայրում կոնտենտի հետ աշխատանքային հոսքը կառավարելու համար: CMS-ում տվյալները կարող են լինել ցանկացած ձևի և ֆորմատի՝ տեքստ, նկար, տեսանյութ, ֆայլեր, հեռախոսահամար, աղյուսակ և այլն:
Cookie - Տեղեկատվություն, որը կարող է պահանջվել կայքի այցելուներից ընդունել՝ որոշակի սերվերներին վեբ բրաուզերի միջոցով միանալիս: Այն օգտագործվում է ամբողջ սեսսիայի ընթացքում՝ որպես ձեզ նույնականացնելու միջոց:
Կենտրոնական պրոցեսորային միավոր (CPU) - կենտրոնական պրոցեսորային միավորը կամ համակարգչային պրոցեսորը համակարգի առաջնային ապարատային բաղադրիչն է: Այն պատասխանատու է հրահանգների և ծրագրերի մշակման ու կատարման համար:
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM) - համակարգեր, ծրագրեր, որոնք օգնում են բիզնեսներին կառավարել իրենց հաճախորդների հետ հարաբերությունները։ Այսպիսի ծրագրերում պահպանվում և կառավարվում են հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ, որտեղ առկա են բավականաչափ շատ մանրամասներ իրենց մասին՝ անձնական տվյալներից մինչև յուրաքանչյուր հաճախորդի հետ իրականացված հաղորդակցություն:
FTP - Ֆայլերի փոխանցման արձանագրություն; ինտերնետի միջոցով համակարգիչների միջև ֆայլերի փոխանակման մեթոդ: Ֆայլերը կարող են պարունակել փաստաթղթեր կամ ծրագրեր և կարող են լինել ASCII տեքստ կամ բինարական տվյալներ:
Service Level Agreement (SLA) - բառացի՝ Ծառայության մակարդակի hամաձայնագիր - պայմանագիր, որը սահմանում է մի շարք պայմանավորվածություններ, որոնք մի կողմը (ծառայություն մատակարարողը) համաձայնել է տրամադրել մյուսին (հաճախորդին): SLA-ն սահմանում է ծառայությունների մակարդակը, որը կարող եք ակնկալել վաճառող կողմից՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի չափել, վերահսկել մատուցված ծառայությունը։
Cloud -Ամպ - սերվերների հավաքածու, որտեղ տեղադրվում են ծրագրային ապահովումներ և ենթակառուցվածքներ, և որը հասանելի է համացանցում: Ամպային ծառայությունների օրինակներ են Apple iCloud, Dropbox, Netflix, Amazon Cloud Drive, Flickr, Google Drive, Microsoft Office 365, Yahoo Mail ծառայությունները։
AI-ը՝ արհեստական ինտելեկտը կամ բանականությունը, մարդկային բանականության գործընթացների մոդելավորումն է մեքենայացման միջոցով: ԱԲ-ն աշխատում է համակարգչային համակարգում գործող ալգորիթմների միջոցով։
Նույնականացում - սեփական անձը նույնականացնելու գործընթացը և հաստատումը: Համակարգիչները, որտեղ պահվում են խստացված տեղեկություններ, կարող են ձեզանից պահանջել մուտքագրել ձեր օգտանունը և գաղտնաբառը՝ մուտք ստանալու համար:
Տվյալների մշակման կենտրոնը (data center / տվյալների կենտրոն) ֆիզիկական սենյակ է, շենք կամ հաստատություն, որը պարունակում է ՏՏ ենթակառուցվածք՝ ծառայություններ կառուցելու, գործարկելու և մատուցելու, ինչպես նաև այդ ծառայությունների հետ կապված տվյալները պահելու և կառավարելու համար: