Մեր մասին

terms.am նախագծի մասին
Բարի գալուստ Terms.am: Մեր կայքում Դուք կգտնեք մասնագիտական ​​տերմիններ և դրանց բացատրությունները: Մենք փորձել ենք ներկայացվող տերմինների իմաստը փոխանցել առավելագույնս մատչելի ձևով, որպեսզի հեշտացնենք դրանց հետ աշխատանքը:
Մեր թիմը երկար ժամանակ է ծախսել՝ փնտրելու և կազմելու յուրաքանչյուր տերմինի բացատրությունը այլ մասնագիտացված աղբյուրներից, իսկ թափանցիկություն ապահովելու համար բոլոր աղբյուրները ներկայացված են կայքի Ռեսուրսներ բաժնում:

Հուսով ենք, որ մեր կատարած աշխատանքը կօգնի ձեզ ավելի լավ արդյունքների հասնել ձեր բոլոր նախաձեռնություններում:
Յուրաքանչյուր կատեգորիայի տերմինների հետ աշխատանքում ներգրավված է եղել համապատասխան ոլորտի մասնագետ, ով փորձել է առավելագույնս մատչելի ձևով տալ տերմինների բացատրությունները։ Մենք փորձել ենք ներկայացնել այս ամենն այնպես, որ տվյալ ոլորտի ոչ մասնագետ այցելուներին հասանելի դարձնենք մասնագիտական բարդ եզրույթները:

Մեր խմբագիրները սիրով պատրաստ են ընդունել բոլոր մեկնաբանությունները, անհամաձայնություններն ու առարկությունները։ Մենք լիահույս ենք, որ կստանանք կայքի այցելուներից նաև նոր տերմինների և դրանց համալրման առաջարկներ, որոնք պատրաստակամ ենք թարմացնել կայքում՝ այն դարձնելով ավելի հարուստ և օգտակար։