Մարքեթինգ

BTL մարքեթինգ

Թիրախավորում
Գովազդ
Թվային մարքեթինգ

BTL -below the line՝ մարքեթինգային տերմին, որը կիրառվում է սպեցիֆիկ մարքեթինգային գործողությունների իրականացման դեպքում՝ հիմնականում արտաքին մարքեթինգային հնարքների միջոցով (ինչպես օրինակ սպեցիֆիկ միջոցառում փողոցում, տպագիր նյութերի տրամադրում հատուկ սեգմենտի մարդկանց, և այլն)։

Ըստ որոշ աղբյուրների՝ տերմինի նախապատմությունը գալիս է հին ամերիկյան մարքեթինգային գրականությունից, երբ ընկերություններն իրենց մարքեթինգային բյուջեի պլանավորման ժամանակ թղթի վրա նշել են հիմնական ծախսերը, գիծ քաշել և հաշվարկել ընդհանուր բյուջեն։ Այնուհետև մտադրվելով ավելացրել այլ մարքեթինգային գործողությունների, գծից ներքև նշել են այլ ծախսեր ևս։ Այդպիսով գծից ներքև նշված ոչ ստանդարտ մարքեթինգային հնարքներին սկսել են անվանել BTL մարքեթինգ։

Ըստ այլ վարկածի՝ 1954 թ․ Proctor & Gamble (P&G) ընկերությունը, որը համագործակցում էր տարբեր գործակալությունների հետ, սկսեց վճարել տարբեր գումարներ՝ կախված իրենց հետ մարքեթինգային համագործակցության տեսակից։ Այդպիսով առաջացավ մարքեթինգային գործողությունների միջև ATL և BTL տարանջատումը:

Մարքեթինգային այլ տերմիններ
A/B տեստավորում
Թվային մարքեթինգ
Գովազդ

A/B թեստավորում - մարքեթինգային հետազոտության կամ վերլուծության մեթոդ, որտեղ թեստավորվող փոփոխականները փորձարկվում են տարբեր սցենարներով, տարբեր այլընտրանքային ռազմավարություններով՝ տարբերակներից վերջնական ամենաարդյունավետը հասկանալու համար:

Above the Fold
Գովազդ
Թվային մարքեթինգ

Above the Fold - Տպագիր մամուլի՝ ամսագրի, թերթի կամ այլ որևէ նյութի վերին հատվածը, կեսը, որը տեսանելի է անմիջապես, առանց ծալելու կամ վեբ էջի այն հատվածը, որը տեսանելի է անմիջապես կայքէջը բացելիս:

Ad Copy
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad copy - Հիմնականում ցանկացած տպագիր կամ թվային տեքստ, որն օգտագործվում է գովազդում։ 

Ad Impressions
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad Impressions - գովազդի ցուցադրությունների հանրագումարը։ Այսպես կարելի է չափել ցուցադրված գովազդը քանի անգամ է դիտվել, սակայն կարևոր է այն չշփոթել reach-ի հետ:

Ad Server
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad Server - գովազդի սերվերը, որտեղ պահվում են գովազդային նյութերն ու մատակարարվում, ցուցադրվում կայքի այցելուներին։ 

Ad space
Գովազդ
Թվային մարքեթինգ

Գովազդային տարածք - կայքէջում առանձնացված հասանելի տարածք, որտեղ հնարավոր է ցուցադրել գովազդներ։

Ad Words
Թվային մարքեթինգ
Գովազդ

Ad Words - այն բառացի թարգմանություն չունի, քանի որ ոչ թե ուղղակիորեն նշանակում է գովազդային բառեր, այլ նկատի է առնվում գովազդային համակարգը։

AdSense
Գովազդ
Թվային մարքեթինգ

AdSense – Google ընկերության կողմից մատուցվող կոնտեքստային գովազդների հարթակ։ 

Advertising - թվային գովազդ
Թվային մարքեթինգ
Գովազդ

Advertising - գովազդ՝ վճարովի առևտրային հաղորդագրություն, որն ուղղված է խթանելու որևէ առաջարկ, ծրագիր, պրոդուկտ միջոցառում և այլն։ 

Advertising Plan
Թվային մարքեթինգ
Գովազդ

Advertising Plan - Գովազդային պլան, որը հստակ ցուցադրում է, ուրվագծում, թե ինչ նպատակների է ուղղված գովազդային արշավը, ինչպես հասնել այդ նպատակներին և ինչպես որոշել, թե վերջնարդյունքում արդյո՞ք արշավը հաջողել է, թե ոչ: 

Advertorial
Գովազդ
Թվային մարքեթինգ
PR

Advertorial - Գովազդային նյութ - գովազդ, որը նման է լրատվական կամ խմբագրական հոդվածի, հանդիպում է և տպագիր, և թվային հաղորդակցության մեջ։ Նմանատիպ հոդվածները հիմնականում խթանում են որևէ ծրագիր, պրոդուկտ, ծառայություն կամ նույնիսկ  որևէ անձի տեսակետ:

Backlink
SEO
Գովազդ
Թվային մարքեթինգ

Backlink – տերմին, որի հայերեն համարժեքը գտնել, թերևս, անհնար է։ Բեքլինքերը այն հղումներն են, որոնք տեղադրված են այլ կայքերում և ուղղորդում են դեպի մեր կայք։ Այն կիրառական է SEO տերմինոլոգիայում, որտեղ բեքլինքերը դիտարկվում են որպես կարևորագույն բաղադրիչներ։

Banner ad
Թվային մարքեթինգ
Գովազդ

Banner ad - Բաններային գովազդ։ Թվային մարքեթինգում այն գրաֆիկական պատկերով գովազդի տեսակ է, որը կարող է հանդիպել ամենուր՝ կայքերում, սոց․ հարթակներում, հավելվածներում։ 

Black hat SEO
Թվային մարքեթինգ
SEO

Black hat SEO – SEO-ում կիրառվող հատուկ մարտավարություն, որն ուղղված է օրգանիկ որոնումներից տրաֆիկի քանակի աճին, սակայն խախտում է որոնողական համակարգերի կողմից կազմված ուղեցույցներն ու կանոնները։

Bounce rate
Website
Թվային մարքեթինգ

Bounce Rate - կայքի վերլուծության մեջ հանդիպող տերմին, որը ցույց է տալիս կայքի այցելուների այն տոկոսը, որոնք տվյալ կայքում գտնվելու ընթացքում թողնում և հեռանում են այլ կայքեր՝ առանց որևէ հստակ գործողություններ տվյալ կայքում կատարելու։

CAC - հաճախորդի ներգրավման ծախս
Գովազդ
Թվային մարքեթինգ

Հաճախորդների ներգրավման ծախս (CAC) - նոր հաճախորդի ձեռքբերման հետ կապված ծախսերի հանրագումարը:

Conversion rate
Թվային մարքեթինգ
Website

Conversion rate - թվային մարքեթինգում այն կոնվերսիայի ցուցանիշն է, որով չափվում է կայքի այցելուների՝ մեր կողմից կանխամտածված և ցանկալի գործողությունը։ Դա կարող է լինել օնլայն գնումը, բաժանորդագրությունը, ֆորմաների լրացումը, և այլն։

CPC - մեկ սեղման դիմաց ծախս
Թվային մարքեթինգ
Գովազդ

CPC - cost per click-ը գովազդային վճարման մոդելներից մեկն է, որն օգտագործվում է թվային գովազդի յուրաքանչյուր սեղմման համար գովազդատուներից գումար գանձելու համար:

CTR
Գովազդ
Թվային մարքեթինգ

CTR - հապավում Click Through Rate տերմինի։ Հայերեն բառացի թարգմանության անհրաժեշտություն առկա չէ, այն ցույց է տալիս տվյալ գովազդի ցուցադրությունների և click-երի՝ սեղմումների հարաբերակցությունը։ 

Data Studio
Թվային մարքեթինգ
Website

Data Studio – Google ընկերության կողմից տրամադրվող անվճար գործիք, որով օգտագործողները կարող են ստեղծել ձեռագործ հաշվետվություններ՝ օգտվելով Google-ի կողմից տրամադրվող տարբեր աղբյուրներից ստանցող ինֆորմացիայից՝ data-ից։ Այժմ այն վերանվանվել է Looker Studio․

Direct Traffic
Թվային մարքեթինգ
Website

Direct traffic- կայքի ամենաարժեքավոր տրաֆիկի աղբյուրներից մեկը: Դեպի կայք այցելությունները, որոնք չունեն որևէ ուղղորդող տեղեկատվություն կամ այն ​​պատճառով, որ այցելուն մուտքագրել է կայքի հասցեն ուղղակիորեն բրաուզերում, կամ էջանշել է (bookmark) կայքի հղումը կամ օգտագործել է մեկ այլ մեթոդ, որը չի փոխանցել ուղղորդող աղբյուրի տեղեկատվությունը վերլուծական գործիքներին: 

eCPM
Թվային մարքեթինգ
Գովազդ

eCPM – effective cost per thousand impressions, եթե բառացի, ապա դա նույնն է, ինչ CPM-ը, սակայն ոչ թե գովազդատուների, այլ կայքերի/հավելվածների սեփականատերերի համար։ eCPM-ը Publisher-ների (կայքի կամ հավելվածի սեփականատիրոջ) ստացած եկամուտն է իրենց հավելվածում/կայքում ցուցադրվող յուրաքանչյուր 1000 գովազդի ցւոցադրության դիմաց:

Freemium
SaaS
Թվային մարքեթինգ

Freemium - հատուկ տեխնիկա, որով բիզնեսն առաջարկում է իր հիմնական ծառայությունն անվճար, որը հաճախորդին հնարավորություն է տալիս օգտագործել ամբողջական տարբերակը պրեմիում արժեքով:

Landing Page
Գովազդ
Թվային մարքեթինգ

Landing Page - Հատուկ պատրաստված կայքէջ, որտեղ ուղղորդվում են թվային գովազդների հղումները։

PDF
Թվային մարքեթինգ

PDF - Portable Document Format (հայերեն բառացի՝ Դյուրակիր փաստաթղթի ձևաչափ) - ֆայլի ձևաչափ, որը մշակվել է Adobe-ի կողմից 1992 թվականին փաստաթղթերը, տեքստը և պատկերները ներկայացնելու համար՝ անկախ կիրառական ծրագրերից, սարքավորումներից և օպերացիոն համակարգերից:

Reach
Թվային մարքեթինգ
Գովազդ

Reach - հայերեն համարժեք տերմինը դեռևս առկա չէ, առավել տարածված է դրա ռուսերեն կիրառությունը՝ охват. Reach-ը թվային գովազդի և թվային մարքեթինգի վերլուծության մեջ չկրկնվող ցուցադրություններն են, գովազդները, որոնք տվյալ ժամանակահատվածի ընթացքում ցուցադրվել են ունիկալ օգտատերերին: Reach-ը, այլ կերպ ասած, եզակի օգտատերերի թիվն է, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են տվյալ գովազդը:

Storyboard
Թվային մարքեթինգ
Գովազդ

Storyboard - գրաֆիկական պատումների շարք, որոնք ներկայացնում են հեռուստատեսային (վիդեո) գովազդի համար առաջարկվող սցենարները և կադրերը: Նախքան արտադրական զգալի ծախսերի կատարումը, storyboard-ը մանրամասն ներկայացնում է կոմերցիոն կոնցեպտը:

URL
SEO
Թվային մարքեթինգ
Website

URL – hապավում է՝ “Universal Resource Locator”․ Այն ցույց է տալիս կայքէջի ունիկալ հասցեն։

URL վարկանիշ
SEO
Թվային մարքեթինգ

UR – «URL Rating»-ի հապավումը: Այն հղումների չափման ցուցիչ է, որը ստեղծվել է Ahrefs մարքեթինգային հարթակի կողմից՝ սահմանելու անհատական ​​URL-ի հեղինակությունը: Նմանատիպ այլ ցուցիչ է PA - Page Authority-ն, որը ստեղծվել է Moz-ի՝ մեկ այլ մարքեթինգային հարթակի կողմից:

Webcasting
Թվային մարքեթինգ
Գովազդ

Webcasting - Վեբ հեռարձակում - աուդիո և/կամ վիդեո online ցուցադրման գործընթաց: Այս հեռարձակումները կարող են ցուցադրվել ինչպես ուղիղ եթերում (ընթացիկ միջոցառման ժամանակ), այնպես էլ ըստ պահանջի: Օգտատերերը կարող են դրանք դիտել ուղիղ եթերում կամ ներբեռնել (այն կարող է ամբողջությամբ տրամադրվել նախքան լայվ ցուցադրվելը):

Մարքեթինգային արշավ
Բրենդ
Թվային մարքեթինգ

Մարքեթինգային արշավ - մարքեթինգային գործողությունների հատուկ մշակված շարք, հաղորդակցություն, որով նախապես մշակված հաղորդագրությունները հասցվում են թիրախային լսարանին։ Նախապես իրականացվում է մարքեթինգային պլանի կազմում, հետազոտություններ և պլանավորում՝ կազմելու համար արշավի նպատակները, ինչպես հասնել այդ նպատակներին, չափել, վերագնահատել դրանց հաջողումը։