Backlink
Backlink – տերմին, որի հայերեն համարժեքը գտնել, թերևս, անհնար է։ Բեքլինքերը այն հղումներն են, որոնք տեղադրված են այլ կայքերում և ուղղորդում են դեպի մեր կայք։ Այն կիրառական է SEO տերմինոլոգիայում, որտեղ բեքլինքերը դիտարկվում են որպես կարևորագույն բաղադրիչներ։ Որքան շատ բեքլինքեր տեղադրված լինեն բարձրորակ կայքերից դեպի մեր կայք, այնքան բարձր կդասվի մեր կայքի հեղինակությունը՝ այդպիսով նպաստելով SEO արդյունքների բարելավմանը։ Այս տերմինին համապատասխան հանդիպում է նաև inbound links տերմինը, որն ունի ամբողջությամբ նույն բացատրությունը։
A/B թեստավորում - մարքեթինգային հետազոտության կամ վերլուծության մեթոդ, որտեղ թեստավորվող փոփոխականները փորձարկվում են տարբեր սցենարներով, տարբեր այլընտրանքային ռազմավարություններով՝ տարբերակներից վերջնական ամենաարդյունավետը հասկանալու համար:
Above the Fold - Տպագիր մամուլի՝ ամսագրի, թերթի կամ այլ որևէ նյութի վերին հատվածը, կեսը, որը տեսանելի է անմիջապես, առանց ծալելու կամ վեբ էջի այն հատվածը, որը տեսանելի է անմիջապես կայքէջը բացելիս:
Ad copy - Հիմնականում ցանկացած տպագիր կամ թվային տեքստ, որն օգտագործվում է գովազդում։
Ad Impressions - գովազդի ցուցադրությունների հանրագումարը։ Այսպես կարելի է չափել ցուցադրված գովազդը քանի անգամ է դիտվել, սակայն կարևոր է այն չշփոթել reach-ի հետ:
Ad Server - գովազդի սերվերը, որտեղ պահվում են գովազդային նյութերն ու մատակարարվում, ցուցադրվում կայքի այցելուներին։
Գովազդային տարածք - կայքէջում առանձնացված հասանելի տարածք, որտեղ հնարավոր է ցուցադրել գովազդներ։
Ad Words - այն բառացի թարգմանություն չունի, քանի որ ոչ թե ուղղակիորեն նշանակում է գովազդային բառեր, այլ նկատի է առնվում գովազդային համակարգը։
AdSense – Google ընկերության կողմից մատուցվող կոնտեքստային գովազդների հարթակ։
Advertising - գովազդ՝ վճարովի առևտրային հաղորդագրություն, որն ուղղված է խթանելու որևէ առաջարկ, ծրագիր, պրոդուկտ միջոցառում և այլն։
Advertising Plan - Գովազդային պլան, որը հստակ ցուցադրում է, ուրվագծում, թե ինչ նպատակների է ուղղված գովազդային արշավը, ինչպես հասնել այդ նպատակներին և ինչպես որոշել, թե վերջնարդյունքում արդյո՞ք արշավը հաջողել է, թե ոչ:
Advertorial - Գովազդային նյութ - գովազդ, որը նման է լրատվական կամ խմբագրական հոդվածի, հանդիպում է և տպագիր, և թվային հաղորդակցության մեջ։ Նմանատիպ հոդվածները հիմնականում խթանում են որևէ ծրագիր, պրոդուկտ, ծառայություն կամ նույնիսկ որևէ անձի տեսակետ:
Banner ad - Բաններային գովազդ։ Թվային մարքեթինգում այն գրաֆիկական պատկերով գովազդի տեսակ է, որը կարող է հանդիպել ամենուր՝ կայքերում, սոց․ հարթակներում, հավելվածներում։
Black hat SEO – SEO-ում կիրառվող հատուկ մարտավարություն, որն ուղղված է օրգանիկ որոնումներից տրաֆիկի քանակի աճին, սակայն խախտում է որոնողական համակարգերի կողմից կազմված ուղեցույցներն ու կանոնները։
Bounce Rate - կայքի վերլուծության մեջ հանդիպող տերմին, որը ցույց է տալիս կայքի այցելուների այն տոկոսը, որոնք տվյալ կայքում գտնվելու ընթացքում թողնում և հեռանում են այլ կայքեր՝ առանց որևէ հստակ գործողություններ տվյալ կայքում կատարելու։
BTL - below the line՝ մարքեթինգային տերմին, որը կիրառվում է սպեցիֆիկ մարքեթինգային գործողությունների իրականացման դեպքում՝ հիմնականում արտաքին մարքեթինգային հնարքների միջոցով (ինչպես օրինակ սպեցիֆիկ միջոցառում փողոցում, տպագիր նյութերի տրամադրում հատուկ սեգմենտի մարդկանց, և այլն)։
Հաճախորդների ներգրավման ծախս (CAC) - նոր հաճախորդի ձեռքբերման հետ կապված ծախսերի հանրագումարը:
Conversion rate - թվային մարքեթինգում այն կոնվերսիայի ցուցանիշն է, որով չափվում է կայքի այցելուների՝ մեր կողմից կանխամտածված և ցանկալի գործողությունը։ Դա կարող է լինել օնլայն գնումը, բաժանորդագրությունը, ֆորմաների լրացումը, և այլն։
CPC - cost per click-ը գովազդային վճարման մոդելներից մեկն է, որն օգտագործվում է թվային գովազդի յուրաքանչյուր սեղմման համար գովազդատուներից գումար գանձելու համար:
CTR - հապավում Click Through Rate տերմինի։ Հայերեն բառացի թարգմանության անհրաժեշտություն առկա չէ, այն ցույց է տալիս տվյալ գովազդի ցուցադրությունների և click-երի՝ սեղմումների հարաբերակցությունը։
Data Studio – Google ընկերության կողմից տրամադրվող անվճար գործիք, որով օգտագործողները կարող են ստեղծել ձեռագործ հաշվետվություններ՝ օգտվելով Google-ի կողմից տրամադրվող տարբեր աղբյուրներից ստանցող ինֆորմացիայից՝ data-ից։ Այժմ այն վերանվանվել է Looker Studio․
Direct traffic- կայքի ամենաարժեքավոր տրաֆիկի աղբյուրներից մեկը: Դեպի կայք այցելությունները, որոնք չունեն որևէ ուղղորդող տեղեկատվություն կամ այն պատճառով, որ այցելուն մուտքագրել է կայքի հասցեն ուղղակիորեն բրաուզերում, կամ էջանշել է (bookmark) կայքի հղումը կամ օգտագործել է մեկ այլ մեթոդ, որը չի փոխանցել ուղղորդող աղբյուրի տեղեկատվությունը վերլուծական գործիքներին:
eCPM – effective cost per thousand impressions, եթե բառացի, ապա դա նույնն է, ինչ CPM-ը, սակայն ոչ թե գովազդատուների, այլ կայքերի/հավելվածների սեփականատերերի համար։ eCPM-ը Publisher-ների (կայքի կամ հավելվածի սեփականատիրոջ) ստացած եկամուտն է իրենց հավելվածում/կայքում ցուցադրվող յուրաքանչյուր 1000 գովազդի ցւոցադրության դիմաց:
Freemium - հատուկ տեխնիկա, որով բիզնեսն առաջարկում է իր հիմնական ծառայությունն անվճար, որը հաճախորդին հնարավորություն է տալիս օգտագործել ամբողջական տարբերակը պրեմիում արժեքով:
Landing Page - Հատուկ պատրաստված կայքէջ, որտեղ ուղղորդվում են թվային գովազդների հղումները։
PDF - Portable Document Format (հայերեն բառացի՝ Դյուրակիր փաստաթղթի ձևաչափ) - ֆայլի ձևաչափ, որը մշակվել է Adobe-ի կողմից 1992 թվականին փաստաթղթերը, տեքստը և պատկերները ներկայացնելու համար՝ անկախ կիրառական ծրագրերից, սարքավորումներից և օպերացիոն համակարգերից:
Reach - հայերեն համարժեք տերմինը դեռևս առկա չէ, առավել տարածված է դրա ռուսերեն կիրառությունը՝ охват. Reach-ը թվային գովազդի և թվային մարքեթինգի վերլուծության մեջ չկրկնվող ցուցադրություններն են, գովազդները, որոնք տվյալ ժամանակահատվածի ընթացքում ցուցադրվել են ունիկալ օգտատերերին: Reach-ը, այլ կերպ ասած, եզակի օգտատերերի թիվն է, ովքեր գոնե մեկ անգամ տեսել են տվյալ գովազդը:
Storyboard - գրաֆիկական պատումների շարք, որոնք ներկայացնում են հեռուստատեսային (վիդեո) գովազդի համար առաջարկվող սցենարները և կադրերը: Նախքան արտադրական զգալի ծախսերի կատարումը, storyboard-ը մանրամասն ներկայացնում է կոմերցիոն կոնցեպտը:
URL – hապավում է՝ “Universal Resource Locator”․ Այն ցույց է տալիս կայքէջի ունիկալ հասցեն։
Webcasting - Վեբ հեռարձակում - աուդիո և/կամ վիդեո online ցուցադրման գործընթաց: Այս հեռարձակումները կարող են ցուցադրվել ինչպես ուղիղ եթերում (ընթացիկ միջոցառման ժամանակ), այնպես էլ ըստ պահանջի: Օգտատերերը կարող են դրանք դիտել ուղիղ եթերում կամ ներբեռնել (այն կարող է ամբողջությամբ տրամադրվել նախքան լայվ ցուցադրվելը):
Մարքեթինգային արշավ - մարքեթինգային գործողությունների հատուկ մշակված շարք, հաղորդակցություն, որով նախապես մշակված հաղորդագրությունները հասցվում են թիրախային լսարանին։ Նախապես իրականացվում է մարքեթինգային պլանի կազմում, հետազոտություններ և պլանավորում՝ կազմելու համար արշավի նպատակները, ինչպես հասնել այդ նպատակներին, չափել, վերագնահատել դրանց հաջողումը։