Իրավական

Դատավոր

Իրավունք

Դատավոր Կառավարության կողմից նշանակված, անաչառ անձ, ով հաշվի է առնում պաշտոնական իրավական վարույթի ընթացքում ներկայացված փաստարկները և որոշում է հաjցի արդյունքը: «Դատավոր» տիտղոսը առավել հաճախ օգտագործվում է ոչ պաշտոնական, մասնագիտացված լսումներում, որտեղ որոշվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են զբաղվածությունը, մարդու իրավունքները, ներգաղթի և փախստականների հարցերը:

Այլ իրավական տերմիններ
Արդարացում
Իրավունք

Արդարացում- երդվյալ ատենակալների դատավճիռը, ըստ որի քրեական ամբաստանյալը մեղավոր չէ, կամ դատավորի եզրակացությունը, որ ապացույցները բավարար չեն մեղադրանքը հաստատելու համար:

Բողոքարկում
Իրավունք

Բողոքարկում - Մեկ կամ մի քանի լսումներում պարտված կողմի դատավարությունից հետո արված պահանջ, որպեսզի վերաքննիչ դատարանը վերանայի կայացված որոշումը: Նման պահանջ ներկայացնելը նշանակում է «բողոքարկել»։

Պատասխան
Իրավունք

Պատասխան - Քաղաքացիական գործով պատասխանողի կողմից դատարան ներկայացված հայցադիմումը՝ մինչ դատաքննությունը, հայցվորի պահանջները պատասխանելու կամ հերքելու համար:

Փաստաբան
Իրավունք

Փաստաբանն, այն անձն է, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր՝ փաստաբանական գործունեություն իրականացնելու համար։