Տվյալների մշակման կենտրոն
Տվյալների մշակման կենտրոնը (data center / տվյալների կենտրոն) ֆիզիկական սենյակ է, շենք կամ հաստատություն, որը պարունակում է ՏՏ ենթակառուցվածք՝ ծառայություններ կառուցելու, գործարկելու և մատուցելու, ինչպես նաև այդ ծառայությունների հետ կապված տվյալները պահելու և կառավարելու համար: Տվյալների կենտրոնները պատմականորեն ձևավորվել են որպես մասնավոր սեփականություն հանդիսացող, խստորեն վերահսկվող կառույցներ, որոնք ունեն ենթակառուցվածք մեկ ընկերության բացառիկ օգտագործման համար, սակայն վերջին տարիներին դրանք ձևափոխվում են ամպային ծառայություններ մատուցողներին պատկանող հեռավոր օբյեկտների կամ ցանցերի, որոնք ունեն վիրտուալ ՏՏ ենթակառուցվածք՝ բազմակի օգտագործման համար՝ տարբեր ընկերություններ և հաճախորդների կողմից:
Access point – սարք, որը թույլ է տալիս անլար համակարգիչներին և այլ սարքերին հաղորդակցվել լարային ցանցի հետ:
Alias - կարճ, հեշտ հիշվող անուն, որը ստեղծվում է ավելի երկար, ավելի բարդ անվան փոխարեն օգտագործելու համար։ Սովորաբար օգտագործվում է էլեկտրոնային հասցեի հավելվածներում: Նաև կոչվում է nickname` մականուն:
API - Application programming interface՝ ծրագրավորման ինտերֆեյս: API-ն արձանագրությունների և հրահանգների շարք է, որոնք գրված են ծրագրավորման լեզուներով (Java, Python, C++, և այլն.), որոնք որոշում են, թե ինչպես են երկու ծրագրային բաղադրիչները հաղորդակցվելու միմյանց հետ:
Bandwidth - Թողունակություն - տվյալների քանակի չափում, որը կարող է փոխանցվել ցանցի միջոցով ցանկացած պահի: Որքան մեծ է ցանցի թողունակությունը, այնքան մեծ է փոխանցվող տվյալների ծավալը:
BinHex - ֆայլի ֆորմատ Macintosh համակարգիչների համար: Այն հնարավորություն է տալիս բինար ֆայլը փոխանցել ինտերնետի միջոցով որպես ASCII ֆայլ: Օգտագործելով Stuffit-ի նման որևէ ծրագիր՝ ֆայլը կարող է կոդավորվել և վերանվանվել «.hqx»: Ֆայլը վերծանելու համար ստացողը պետք է օգտագործի նմանատիպ ծրագիր:
Bookmark - գործառույթ, որը հասանելի է տարբեր ծրագրերում, ինչպիսիք են browser-ները՝ Google Chrome, Internet Explorer-ը, Firefox-ը և Acrobat Reader-ը։ Bookmark-ը shortcut է՝ կարճ անցման հնարավորություն, որի միջոցով կարող եք օգտագործել որոշակի վեբ էջ (IE և Firefox) կամ փաստաթղթի մեջ նշված վայր (PDF) հասնելու համար:
BI-ը՝ բիզնես ինտելեկտը կամ Business Intelligence-ը վերաբերում է տեխնոլոգիաներին, ծրագրային ապահովումներին և ռազմավարություններին, որոնք ընկերությունները օգտագործում են տվյալներ հավաքելու, վերլուծելու և ներկայացնելու համար: Տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը Բիզնես Ինտելեկտի հիմնական գաղափարն է:
Բիզնես ինտելեկտի նպատակն է ապահովել բոլոր կարևոր բիզնես տվյալների ամբողջական տեսքը, վիզուալիզացիան բոլորը մեկտեղ հեշտ գտնելու և հասկանալի ներկայացնելու համար:
BI-ը՝ բիզնես ինտելեկտը կամ Business Intelligence-ը վերաբերում է տեխնոլոգիաներին, ծրագրային ապահովումներին և ռազմավարություններին, որոնք ընկերությունները օգտագործում են տվյալներ հավաքելու, վերլուծելու և ներկայացնելու համար: Տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը Բիզնես Ինտելեկտի հիմնական գաղափարն է:
Բիզնես ինտելեկտի նպատակն է ապահովել բոլոր կարևոր բիզնես տվյալների ամբողջական տեսքը, վիզուալիզացիան բոլորը մեկտեղ հեշտ գտնելու և հասկանալի ներկայացնելու համար:
Cache - Քեշերը - կոշտ սկավառակի վրա պահված ֆայլերի շարք են, որոնք օգնում են ձեր զննարկչին՝ բրաուզերին ավելի արագ ցուցադրել արդեն այցելած էջերը: Այն ցուցադրում է ձեր կոշտ սկավառակի ֆայլերը համացանցից տեղեկությունը գտնելու փոխարեն:
Captcha - արձագանքման թեստ՝ բարդեցված տեքստային պատկերի տեսքով, որն օգտատերը պետք է մուտքագրի, որպեսզի համակարգը որոշի՝ օգտատերը մարդ է, թե ավտոմատացված բոտ:
Cloud computing-ը համակարգչային և տեխնոլոգիական ռեսուրսների մատակարարումն է համացանցի միջոցով: Այս վեբ ռեսուրսների օրինակներից են տվյալների պահեստավորումը, սերվերները և ծրագրավորման շատ գործիքներ:
CMS - կոնտենտի կառավարման համակարգը գործընթացների համախումբ է, որն օգտագործվում է համակարգված միջավայրում կոնտենտի հետ աշխատանքային հոսքը կառավարելու համար: CMS-ում տվյալները կարող են լինել ցանկացած ձևի և ֆորմատի՝ տեքստ, նկար, տեսանյութ, ֆայլեր, հեռախոսահամար, աղյուսակ և այլն:
Cookie - Տեղեկատվություն, որը կարող է պահանջվել կայքի այցելուներից ընդունել՝ որոշակի սերվերներին վեբ բրաուզերի միջոցով միանալիս: Այն օգտագործվում է ամբողջ սեսսիայի ընթացքում՝ որպես ձեզ նույնականացնելու միջոց:
Կենտրոնական պրոցեսորային միավոր (CPU) - կենտրոնական պրոցեսորային միավորը կամ համակարգչային պրոցեսորը համակարգի առաջնային ապարատային բաղադրիչն է: Այն պատասխանատու է հրահանգների և ծրագրերի մշակման ու կատարման համար:
Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (CRM) - համակարգեր, ծրագրեր, որոնք օգնում են բիզնեսներին կառավարել իրենց հաճախորդների հետ հարաբերությունները։ Այսպիսի ծրագրերում պահպանվում և կառավարվում են հաճախորդների վերաբերյալ տեղեկություններ, որտեղ առկա են բավականաչափ շատ մանրամասներ իրենց մասին՝ անձնական տվյալներից մինչև յուրաքանչյուր հաճախորդի հետ իրականացված հաղորդակցություն:
FTP - Ֆայլերի փոխանցման արձանագրություն; ինտերնետի միջոցով համակարգիչների միջև ֆայլերի փոխանակման մեթոդ: Ֆայլերը կարող են պարունակել փաստաթղթեր կամ ծրագրեր և կարող են լինել ASCII տեքստ կամ բինարական տվյալներ:
Service Level Agreement (SLA) - բառացի՝ Ծառայության մակարդակի hամաձայնագիր - պայմանագիր, որը սահմանում է մի շարք պայմանավորվածություններ, որոնք մի կողմը (ծառայություն մատակարարողը) համաձայնել է տրամադրել մյուսին (հաճախորդին): SLA-ն սահմանում է ծառայությունների մակարդակը, որը կարող եք ակնկալել վաճառող կողմից՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլինի չափել, վերահսկել մատուցված ծառայությունը։
Cloud -Ամպ - սերվերների հավաքածու, որտեղ տեղադրվում են ծրագրային ապահովումներ և ենթակառուցվածքներ, և որը հասանելի է համացանցում: Ամպային ծառայությունների օրինակներ են Apple iCloud, Dropbox, Netflix, Amazon Cloud Drive, Flickr, Google Drive, Microsoft Office 365, Yahoo Mail ծառայությունները։
AI-ը՝ արհեստական ինտելեկտը կամ բանականությունը, մարդկային բանականության գործընթացների մոդելավորումն է մեքենայացման միջոցով: ԱԲ-ն աշխատում է համակարգչային համակարգում գործող ալգորիթմների միջոցով։
Նույնականացում - սեփական անձը նույնականացնելու գործընթացը և հաստատումը: Համակարգիչները, որտեղ պահվում են խստացված տեղեկություններ, կարող են ձեզանից պահանջել մուտքագրել ձեր օգտանունը և գաղտնաբառը՝ մուտք ստանալու համար: