Agile
Agile-ը nախագծերի կառավարման, պրոդուկտի զարգացման մեջ մեթոդաբանություն է, որի ժամանակ թիմերը աշխատում են համապարփակ, աստիճանական «սպրինտներով», և այնուհետև հաճախակի վերախմբավորում են աշխատանքը՝ վերանայելու և ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու համար: Այս ճկուն մեթոդոլոգիան խրախուսում է հաճախակի տրվող հետադարձ կապը, առաջնահերթություն տալիս արագ փոփոխություններ կատարելու ունակությանը: Սա հակադրվում է ավելի ավանդական, հաջորդականության վրա հիմնված, «կասկադային» մեթոդաբանությանը, որտեղ պրոյեկտ մենեջերները առանձին փուլերով երկարաժամկետ պլաններ են սահմանում ծրագրավորողների կատարման համար:
A/B թեստը նպատակ ունի համեմատել երկու տարբերակների արդյունքը միմյանց հանդեպ: Պրոդուկտ մենեջմենթի մեջ A/B թեստերը հաճախ օգտագործվում են լավագույն արդյունք ցուցաբերող տարբերակը բացահայտելու համար:
Ընդունման թեստ - ծրագրային ապահովման մշակման մեջ ընդունման թեստը վերաբերում է նոր համակարգի որևէ հատկանիշի կամ ֆունկցիոնալության փորձարկման գործընթացին՝ նախապես սահմանված ընդունման չափանիշներին համապատասխան:
Ընդունման չափանիշներ - Agile-ում acceptance կրիտերիաները այն չափանիշներն են, որոնք վերաբերում են նախապես սահմանված պահանջների բավարարմանը, իսկ դրանք էլ իրենց հերթին սահմանում են՝ «օգտվողի պատմությունն» ավարտված համարելու համար (սահմանվում են user story-ներ և դրանց բավարարումը ստուգելու համար էլ ստեղծված են ընդունման չափանիշները):
Պրոդուկտ մենեջմենթի մեջ հանիբալիզացիան այն երևույթն է, երբ նույն ընկերության երկու տարբեր ապրանքներ մրցում են միմյանց հետ: Արտադրանքի մենեջերները հաճախ պատասխանատու են ապրանքների մի ամբողջ շարքի կամ փաթեթի համար, որպեսզի մարդակերությունը հնարավոր լինի նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես խուսափել: